ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանի խիստ հանձնարարականների կատարումը Մասիսի ոստիկանները արհամարհում են. վերջինները «ուղտի ականջում քնած են», ինչպես մարզպետն ու Մասիսի քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում կարծես թե լավ չեն հասկացել կամ ընկալել ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի խիստ հանձնարարականները, որ համայնքային ոստիկանները պետք է աշխատանքներ կատարեն նաև, որպեսզի իրենց սպասարկվող տարածքներում աղբ չթափեն, այդ թվում մարզային ճանապարհներին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 6-ին, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում՝ Արարատի մարզը Արմավիրի մարզին կապող գլխավոր ճանապարհին՝ Դարբնիկի կամրջի հարևանությամբ, ստեղծվել է «մինի Նուբարաշեն» աղբավայր։
Անհայտ անձինք բեռնատարներով ամբողջ տարածքը, որը նաև հարակից է գետին, լցրել են կենցաղային ու շինարարական աղբով, սատկած շներով, գառներով, անգամ լեշերով, ու ողջ տարածքում այնպիսի անտանելի է հոտը, որ զգացվում է մի քանի հարյուր մետրից։
Եթե Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը, ինչպես նաև ոստիկանության Մասիսի բաժնի պետը հետևողականություն չցուցաբերեն և չհայտնաբերեն աղբ թափողներին ու ենթարկեն ամենաբարձր վարչական պատասխանատվության, ապա պարտավորեցնեն իրենց թափած աղբը հեռացնել, այս տարածքը ամիսներ հետո կվերածվի աղբի բուրգի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նկարահանումների ժամանակ հերթական բեռնատարի վարորդը բերեց և ամբողջ աղբը թափեց այդ հատվածում ու հեռացավ։
Մասիսի ոստիկաններ, ինչու չէ նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկներ, կատարեք ՆԳ նախարարի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հանձնարարականները և թույլ մի տվեք, որպեսզի որոշ «ծալապակասներ» ապականել մայր բնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։