211652_close_icon
views-count40602 դիտում article-date 21:23 03-01-2018

Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 77-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգել են, որ շտապօգնության հերթապահ խումբը ահազանգով մեկնել է Կարենիս գյուղ, որտեղ հայտնաբերել է կնոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Ջանիկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Կարենիս գյուղի բնակիչ 36-ամյա Մարգար Մարգարյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 55 MM 057 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 77-ամյա Արփենիկ Կարապետյանին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Չարենացավանի բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել Ոստիկանության Չարենցավանի բաժին: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Իսկանդարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր