Ա․Վարդապետյան ի՞նչ կանեիր դու․ քննիչն ասել է ձեր պոեզը գնաց․կոծկումնե՞ր Արտաշատի սպшնության գործով․ irakanum.am
Irakanum.am-ը գրում է․ 2024 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցածը ցնցեց ողջ Արտաշատը։ Այդ օրը Արտաշատ բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ, 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել էր ևս մի հաղորդում, բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում իսկ 15-ամյա տուժողը վիրահատարանում մահացել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, մեղադրանք ներկայացվել հինգ անձի, նրանցից երեքի նկատմամբ ընտրվել էր կալանք խափանման միջոցը։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, հրազենային վնասվածքով ավտոմեքենա: Կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Մինչդեռ սպանված Արտակ Մաթևոսյանի հարազատները հայտարարում են, քննիչը իրականացրել է թերի, բացթողումներով լի նախաքննություն, ինչի հետևանքով արդեն մեկուկես տարի է կալանավորված են իրենց խոսքով անմեղ տղաներ։ Հրազենային կրակոցից մահացած 46-ամյա Արտակ Մաթևոսյանի հարազատներն այսօր հավաքվել էին Արտաշատի մարզային դատախազության շենքի դիմաց, պահանջելով մեղադրող դատախազից ապահովել գործի պատշաճ ու լիարժեք քննություն։ Հավաքվածներին մոտեցավ Արարատի մարզի դատախազի տեղակալ, առաջին դասի խորհրդական Ռեմ Ռշտունին, ով այդ պաշտոնին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել էր 2023թ. հունվարի 26-ին՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Արտակ Մաթևոսյանի հարազատներից Արթուր Խաչատրյանը դիմելով հսկողություն իրականանցնող դատախազին պահանջեց օբյեկտիվ քննություն իրականացնել, շեշտելով, որ գործում առկա բազմաթիվ փաստեր քննիչի թեթև ձեռքով չեն դարձել ուսումնասիրման առարկա։ Դատախազ Ռշտունին իհարկե չհամաձայնեց, հակառակվելով, իրենք համադրել են փաստերը, առաջնորդվել դրանցով ու մեղադրանքներ առաջադրել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում