211652_close_icon
views-count66927 դիտում article-date 21:42 13-11-2017

Նոր մանրամասներ՝ Բալահովիտ գյուղի Կաթի գործարանում հնչած կրակոցներից. ձերբակալվել է գյուղապետի եղբոր տղան, իսկ նրա տղան որոնվում է

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Մենդիկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի (մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն) հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 12-ին Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փաստով, ինչի հետևանքով Աբովյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 17-ամյա Թաթուլ Մինասյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչ Ն. Մենդիկյանի որոշմամբ ձերբակալվել է Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Վարդան Կորյունի Գրիգորյանը, իսկ նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Արամ Կամոյի Գրիգորյանը Ոստիկանության և քննչական բաժնի կողմից որոնվում է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալված Վ. Գրիգորյանը սովորում է Երևանի Ֆիզկուլտինստիտուտում, իսկ նրա հորեղբայրը Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանն է։ Ոստիկանների ու քննիչների կողմից որոնվող Ա. Գրիգորյանն էլ Բալահովիտի գյուղապետ Կ. Գրիգորյանի տղան է։ Դեպքի վայր ժամանած Ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մ. Վարդանյան), նույն վարչության Աբովյանի քննչական բաժի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել են նաև պարկուճներ, որոնք առգրավվել են և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/12/1082043/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 12-ին, ահազանգ էր ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որ Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված վայր էին մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետն ու նույն բաժնի փորձաքրեագետը: Մինչ ոստիկանները դեպքի վայրում տեղազննություն էին կատարում, ժամը 01:15-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ծնկան հոդերի, ճակատի և ծոծրակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գանգուղեղի փակ վնասվածք, ցնցում հարցականով» ախտոշորմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Արդեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Աբովյան քաղաքի Դարանի փողոցի բնակիչ, 17-ամյա Թաթուլ Մինասյանն է, ով բժիշկներին և ոստիկաններին հայտնել էր, թե ինքը չգիտեր՝ որտեղ, ինչ հանգամանքներում էր վայր ընկել ու վնասվածքներ ստացել: Ոստիկաններն ունեին կասկածներ, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտից, որտեղ տեղի էր ունեցել մի խումբ անձանց միջև վիճաբանություն և, ըստ ահազանգողների՝ հնչել էին նաև կրակոցներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր