211652_close_icon
views-count101914 դիտում article-date 23:30 07-11-2017

Գեղարքունիքի մարզում Սևանում հայտնի «Սնդոն» BMW-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Սևանի բնակիչ, 55-ամյա Կամո Առաքելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում իր վարած BMW մակնիշի 35 ԼM 950 համարանիշի ավտոմեքենայով բախվել է իր առջևով ընթացող, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 32-ամյա Արամ Պողոսյանի վարած КамАЗ մակնիշի 53 ՏՏ 237 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ, Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ հատուկ ռեանիմոբիլով տեղափոխվում է Էրեբունի բժշկական կենտրոն, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր օգնություն են ցուցաբերել վիրավորին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարատկի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Առաքելյանը Սևանում հայտնի «Սնդոն» է, իսկ КамАЗ-ի վարորդ Ա. Պողոսյանը ավտոմեքենան վարել է թույլատրելի սահմանված արագությամբ՝ չխախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երբ «Սնդոն» BMW-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր