211652_close_icon
views-count60771 դիտում article-date 18:07 07-10-2017

Խոշոր ավտովթարի արդյունքում զոհվել է Ղրղղզստանի փոխվարչապետը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ավտովթարում զոհվել է Ղրղզստանի փոխվարչապետ Թեմիր Ջումակադիրովը: Վերջինիս Toyota Land Cruiser-ը ճակատ-ճակատի բախվել է ԿԱՄԱԶ-ին: Փոխվարչապետը մեկնում էր Տալաս, որպեսզի ստուգեր ընտրատեղամասերի պատրաստվածությունը հոկտեմբերի 15-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Վթարի արդյունքում՝ բացի Ջումակադիրովին, տեղում մահացել են նաև նրա վարորդն ու օգնականը: Նախնական տվյալներով, վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է եղել, որը կորցրել է կառավարումը և դուրս եկել հանդիպակած գոտի: Ջումակադիրովը փոխվարչապետ էր նշանակվել օգոստոսի 26-ին, մինչ այդ զբաղեցնում էր երկրի Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր