211652_close_icon

Փոխվարչապետը ՄԽ ամերիկացի համանախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընգծելով դրա իրականացման արդյունքում տարածաշրջանի զարգացման հեռանկարները

views-count937 դիտում article-date 16:32 08-11-2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100.000 փախստականների հիմնական կարիքները և դրանց բավարարմանն ուղղված Կառավարության ջանքերը:

Փոխվարչապետը Լուիս Բոնոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընգծելով դրա իրականացման արդյունքում տարածաշրջանի զարգացման հեռանկարները: 

Նմանատիպ նյութեր