Պերույում ավտովթարի արդյունքում զոհվել է պատանեկան թիմի 7 ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պերույում մանկական ֆուտբոլային թիմի մասնակցությամբ ողբերգություն է տեղի ունեցել:
«Տորիբիո Ռոդրիգես Մենդոսա» դպրոցի մանկական (Մ-14) թիմի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, որի արդյունքում զոհվել է 7 երեխա: Եվս 11 ուղևոր տուժել են, որոնցից 10-ը՝ ֆուտբոլիստներ:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսի լեռնային հատվածում գտնվող Ամասոնաս շրջանում: Թիմը մեկնում էր շրջանի դաշնային գավաթի եզրափակիչ փուլին:
Ողբերգության առթիվ իր ցավակցությունն է հայտնել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: