211652_close_icon
views-count159775 դիտում article-date 17:21 25-09-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում՝ թիվ 37 երթուղու վարորդի «շումախերությունից». ավտոբուսը հայտնվում է շինության տանիքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է սեպտեմբերի 23-ին Երևանում՝ Դավիթ Բեկի փողոցում, տեղի ունեցել թիվ 37 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսի վթարը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/23/1078082/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում թիվ 37 համարի երթուղին սպասարկող վարորդը իր վարած Higer մակնիշի 47-77 S համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի ժողովրդին հայտնի Սարի թաղի «կալցևոյում» դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատերին ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վարորդին, որից հետո նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մինչ բժիշկների ժամանումը, վարորդին օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատակիցները։ Ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Մանուկ Սարգսյանն ու տեսուչ Մուշեղ Գասպարյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր