211652_close_icon
views-count77178 դիտում article-date 16:08 10-07-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում Niva-ի վարորդի շումախերությունից

S[color=#CC0000]HAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ հուլիսի 8-ին Երևանում Մյասնիկյան պողոտայում «Քրեյզի» գիշերային ակումբի մոտ Niva մակնիշի 01 OD 110 համարանիշի ավտոմեքենայի վարորդի «լիխաչությունից»: ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ երևում է, թե ինչպես է մերօրյա «շումախերչիկը» բախվում ավտոմեքենաներին և ստեղծում վթարային իրավիճակ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝[color=#EF2929] Niva-ն վարել է Երևան քաղաքի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ, 24-ամյա Արմեն Առուշանյանը, ում և նրա ուղևոր, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի բնակիչ, 22-ամյա Հրանտ Հովսեփյանին տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: [/color] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/09/1072084/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 8-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի մոտ, Niva մակնիշի 01 OD 110 համարանիշի ավտոմեքենանն բախվել էր Hyundai մակնիշի 71 SO 111 համարանիշի, Mercedes մակնիշի 88 DD 018 համարանիշի ավտոմեքենաներին այնուհետև բախվել նաև էլեկտրասյանը: Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր