211652_close_icon
views-count61996 դիտում article-date 22:41 21-09-2017

Մոսկվա- Գյումրի չվերթի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիում՝ ծխող ուղևորի պատճառով

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Մոսկվայից Գյումրի թռչող «Պոբեդա» ավիաուղիներին պատկանող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում՝ ծխող ուղևորի պատճառով: Այս մասին հայտնում է [url=http://echo.msk.ru/news/2059732-echo.html]«Эхо Москвы»[/url]-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը ծխել է օդանավում, չի ենթարկվել բորտուղեկցորդուհիների պահանջներին և ագրեսիվ պահվածք է դրսևորել: Օդանավի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել մոտակա՝ Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդիի օդանավակայանում, որտեղ ուղևորին ոստիկանությանը հանձնելուց հետո միայն կշարունակեն թռիչքը, հայտնում է աղբյուրը: Դեռևս հունիսին «Պոբեդա» ավիաուղիների ղեկավար Անդրեյ Կալմիկովը [url=http://www.rbc.ru/society/21/09/2017/59c3de529a7947aebbe908f7]հայտնել էր[/url], որ ուղևորը, ում մեղքով հարկադիր վայրէջք է կատարվում, կփոխհատուցի վայրէջքի հետ կապված բոլոր ծախսերը: Հիշեցնենք նաև, որ այսօրվա դրությամբ ընկերությունը ծխող ուղևորներին 3 հայց է ներկայացրել՝ ընդհանուր առմամբ պահանջելով 700 հազար ՌԴ ռուբլու (12 հազար դոլար) փոխհատուցում: Նշենք, որ «Պոբեդա» ավիաուղիներին պատկանող Boeing-737-ը թռիչք էր կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից:

Նմանատիպ նյութեր