Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում
Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռն ապրիլի 29-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում՝ սրահում ծխող տղամարդու պատճառով: Այդ մասին հաղորդում է RIa Novosti-ն։
ՌԴ Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքով՝ վարչական արձանագրություն է կազմվել 1974 թվականի ծնված ուղևորի նկատմամբ, որը սրահում ծխել է:
«Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել, անձնակազմի ղեկավարը օգնության է դիմել տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներին: