Մոսկվա-Իրկուտսկ չվերթի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կեմերովոյում
«Аэрофлот» ավիաընկերությանը պատկանող Մոսկվա-Իրկուտսկ չվերթի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կեմերովոյում: Այս մասին հայտնում է TASS-ը:
Արտակարգ վայրէջքի պատճառը եղել է ուղևորներից մեկի սրտի հետ կապված խնդիրները:
Օդանավի վայրէջքից հետո կին ուղևորը հոսպիտալացվել է կարդիոկենտրոն:
Օդանավի մնացած ուղևորներին տեղավորել են հյուրանոցում, ովքեր շուտով մեկնել են նույնչվերթով Իրկուտսկ: