211652_close_icon
views-count38278 դիտում article-date 21:38 12-09-2017

Մոնումենտում ծառերի սպանդ իրականացնելու փաստով հարուցվել է քրեական գործ. Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը առայժմ «զսպաշապիկ են հագցրել» վանդալներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ապօրինի ծառահատումների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 26-ին՝ Երևանի Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող Մոնումենտի այգում ինչ-որ վանդալների կողմից ծանր տեխնիկայով ծառերի սպանդ իրականացնելու փաստով, երբ Շուռիկ մականվամբ տղամարդը անգամ իր վանդալիզմին վերջ չէր տալիս, երբ տեսանկարահանվում էր այդ ամենը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/06/1076632/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 4-ին Արաբկիր վարչական շրջանի կոմունալ և բնապահպանության բաժինների աշխատակիցները կանխել էին Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ ծառերի սպանդ իրականացնող, ժողովրդի կողմից «Շուռիկ» մականունը ստացած «ծառերի մանյակի» հերթական ապօրինությունները։ Թաղապետարանում տեղեկություններ էին ստացել, որ Շուռիկը նշված հատվածում բերել և տեղադրել է վագոն-տնակ, որպեսզի հետագայում սպանդի ենթարկված ծառերի հատվածը վերածի բետոնե զանգվածի, որտեղ կառուցելու է ինչ-որ շինություն։ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Վարդանյանի կարգադրությամբ թաղապետարանի աշխատակիցները օպերատիվորեն արձագանքել էին ահազանգին և Շուռիկի ապօրինությունները դադարեցրել էին։ Իսկ վագոն-տնակը թաղապետարանը տեղափոխել էր համապատասխան վայր։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ քաղաքապետարանի համապատասխան բաժինների պետերը զբաղվում էին ծառերի ոչնչացման այս դեպքով և նյութերը փոխանցվել էին տարածքի դատախազություն և Ոստիկանություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր