18916 դիտում
11:30 10-08-2016
Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են տեղի գերեզմանում ծառերի սպանդ կատարած վանդալներին. վնասը կազմում է 2 մլն 500 հազար դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչ Գագիկ Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 296 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում հուլիսի 28-ին հրապարակված նյութի հետքերով՝ ոստիկանության Դիլիջանի աշխատակիցների կողմից՝ ապօրինի ծառահատումներ կատարող անձանց նկատմամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ Դիլիջան քաղաքում մալականների հայտնի գերեզմանոցում սոճենի տեսակի հաստաբուն ծառերի սպանդի հեղինակները եղել են Դիլիջան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Սասուն Սիմոնյանը և եղբայրներ, 35-ամյա Սամվել Սահակյանն ու 31-ամյա Վազգեն Սահակյանը:
Վերջիններիս հայտնաբերել են ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները, որից հետո նրանք բերման են ենթարկվել տեղի ոստիկանություն, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Պարզվել է նաև, որ վանդալների պատճառած վնասը կազմել է մոտ 2 մլն 500 հազար դրամ: Վերջիններս ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Դեպքի օրը նրանցից 2-ը հենց գերեզմանատանը հայտարարում էին, որ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը թույլտվությունը տվել է և բարաթը իրենց մոտ է, սակայն պարզվել է, որ ոչ մի թույլտվություն չկա, այլ «ծառասպանները» շահարկել են քաղաքապետի անունը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/28/91549/]ավելի վաղ [/url]Դիլիջանից հայտնել էր ֆոտոլրագրողը, մինչ հանրապետությունը ցնցված էր երևանյան դեպքերից, Դիլիջան քաղաքում մի իսկական վանդալիզմ էր կատարվել:
Քաղաքի Կալինինի փողոցին հարակից գերեզմաններում անհայտ անձինք մի իսկական ծառերի սպանդ էին իրականացրել. մոտ 25-ից ավելի հաստաբուն առողջ եղևնիներ հիմքից կտրվել էին:
Դիլիջանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին. «Թուրքը, որ թուրք է, գերեզմաններում նման վանդալիզմ չի իրականացնում: Իսկ մեզ մոտ, ըստ կտրողների հայտարարության, քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի դաբրոյով սկսել են ոչնչացնել մի ամբողջ բնություն»:
Ծառերը տապալելու հետևանքով վնասվել են անգամ մի քանի գերեզմանների ճաղավանդակներ, տապանաքար և շիրմաքար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+