211652_close_icon
views-count69771 դիտում article-date 10:20 31-01-2020

Արարատի մարզում ծառերի սպանդի փաստով նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն. նախկին նախարարի փաստաբանն ասում է. «Իմ պաշտպանյալը ծառերի սպանդ իրականացնող չէ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունվարի 22-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզում անհայտ անձի կամ անձանց կողմից բնության նկատմամբ վանդալիզմ իրականացնելու մասին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի հանձնարարականով ժամանել էին նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից արձանագրվել էր դեպքը, ու ոստիկանները սկսել էին անհրաժեշտ գործողություններ կատարել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում հետաքննիչի որոշմամբ նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն՝ պարզելու համար վնասի չափը։ Դեպքի վայրում գյուղացիներն ասում էին, որ իրենք նշված վանդալիզմի մեջ կասկածում են Բնապահպանության նախկին նախարար, Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին։ Ֆոտոլրագրողի տված հարցերին, թե ինչքանո՞վ եք վստահ, որ Ա. Գրիգորյանի ցուցումով է ծառերի սպանդ իրականացվել, գյուղացիներն ասում էին. «Մենք վստահ ենք, դա նրա ձեռագիրն է»։ Հրապարակումից օրեր անց [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ է կապվել ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Վլադիմիր Գրիգորյանը և հայտնել, որ ինքը Ա. Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբանն է, ու հայտնեց, որ գյուղացիների կողմից հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, այդ ամենը հերյուրանք է, Ա. Գրիգորյանը ծառ տնկող է, այլ ոչ թե ծառասպան։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է փաստաբանի պարզաբանումը՝ նշված դեպքի առթիվ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0918760001580452231910635.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0241512001580452271849305.jpg[/img] Ինչպես ավելի վաղ նշված տեղից [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/22/1145566/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 22-ին հերթական վանդալիզմն էր տեղի ունեցել բնության նկատմամբ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Այգավան գյուղի վարչական տարածքում քոքից կտրել էին 200-ից ավելի տարբեր տեսակի պտղատու ծառեր։ Տականքը կամ տականքները կտրել էին ծիրանենի, տանձենի, խնձորենի, բալենի, ընկուզենի և այլ տեսակի ծառեր, որոնք տնկվել էին 20-25 տարի առաջ։ Կային նաև ծառեր, որոնք մատղաշ էին, և տականքների ձեռքը անգամ այդ ծառերի վրա էր գնացել։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի և ոստիկանության Արարատի բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները հաշվում էին, թե քանի ծառ էր կտրվել։ Նշված հատվածում գտնվող մի քանի գյուղացիներ ասել էին, որ իրենք այ վանդալիզմի մեջ կասկածում են Արարատի նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին. «Միայն նրա նման հայրենիք չսիրողը նման ոտնձգություն կկատարեր»։ Ֆոտոլրագրողի հարցին՝ ինչքանո՞վ են վստահ, որ Ա. Գրիգորյանն է այս ամենի հեղինակը, գյուղացիներն ասում էին. «Եվ վստահ ենք, և համոզված։ Եթե նա չկտրեր էլ, ապա նրա դաբռոյով են ծառերի հերն անիծել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայքարում է նման տզրուկների ու թափթփուկների դեմ և աշխատանքներ է կատարում, որպեսզի հանրապետությունում ավելանան կանաչ զանգվածները, մինչդեռ Ա. Գրիգորյանի նմանները նման ծանր հանցագործություն են կատարում։ Ի՞նչ տարբերություն՝ 1 տարեկան երեխայի սպանես, թե 1 տարվա մատղաշ ծառը քոքից կտրես։ Դա էլ է հանցագործություն։ Հույս ունենք, որ ոստիկանութունը կհայտնաբերի ծառասպաններին, ովքեր օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր