116406 դիտում
14:24 29-08-2017
Դաժան ու ողբերգական դեպք Արմավիրի մարզում. պարզվում են 13-ամյա երեխայի մահվան հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Թոռնիկ Պողոսյանի և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ երեխան մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ գյուղից, որտեղ այս պահին ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Տ. Գրիգորյանն ու Թ. Պողոսյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան Վանանդ գյուղի դաշտում վրաերթի է ենթարկվել 31-ամյա Սրապ Մինասյանի կողմից վարած տրակտորին կցված կցորդով, երբ հետընթաց է կատարել կցորդը, որը բարձված է եղել գյուղմթերքով, այդ ժամանակ երեխան՝ նույն գյուղի բնակիչ՝ 13-ամյա Սուրեն Խուրշուդյանը վրաերթի է ենթարկվել։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանշներով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ս. Մինասյանը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Բաղրամյանի բաժին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
145081 դիտում
12:46 28-11-2020
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ պարզվում են Պաշտպանության նախարարության 33-ամյա ծառայողի մահվան հանգամանքները