50714 դիտում
17:35 10-01-2024
Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. 1.5 ամսական երեխայի մահվան հանգամանքները պարզվում են. «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Տեղում ոստիկաններն ու քննիչնները պարզել են, որ մահացածը 1.5 ամսական Լաուրա Հ.-ն է, ով, ըստ հարազատների հայտարարության, տանը գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում մահացել է:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
41739 դիտում
18:25 22-02-2023
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ 3 ամսական տղայի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ
Այս բաժնից
16777 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ