«Վեոլիա ջուր» ընկերությունը օպերատիվորեն օգնության ձեռք մեկնեց աբովյանցիներին․ 3-րդ միկրոշրջանում մի քանի դիտահորեր, որոնք լցված էին կեղտով, մաքրվեցին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ ապրիլի 1-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 3-րդ շենքի տարածքում տիրող հակասանիտարական և գարշահոտ վիճակի մասին, երբ, ըստ բնակիչների, շենքի բակում եղած դիտահորերից կեղտաջրերը անընդհատ հոսում ու իրենցով էին անում ոչ միայն բակերն ու խաղահրապարակները, այլ նաև հասնում մինչև աբովյանցիներին հայտնի բենզինների խաչմերուկ։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց «Վեոլիա ջուր» ընկերության Աբովյանի աշխատակիցները օպերատիվորեն ժամանել են և մոտ 1 ժամից ավելի աշխատանքներ իրականացրել, որի արդյունքում դիտահորերը մաքրվել են կեղտից։
Բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում «Վեոլիա ջուր» ընկերությանը, բայց ունեին նաև մտավախություն, որ օրեր անց նորից դիտահորերից դուրս կգա կեղտը, քանի որ դրա հիմնական մեղավորները նաև որոշ անփույթ բնակիչներն են, ովքեր իրենց ձեռքին ընկած տարատեսակ իրեր լցնում են կոյուղի, իսկ հետո, երբ դիտահորերը խցանվում են ու կեղտը դուրս է գալիս ջրի երես, սկսում են մեղադրել «Վեոլիա ջուր»-ին, թե իրենց նորից թողեցին գարշահոտի մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը` արդեն մի քանի օր է՝ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի 3-րդ շենքի դիմաց եղած դիտահորերից կեղտաջրերը դուրս են գալիս ու ամբողջ տարածքում տիրում էր գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեղտաջրերը հոսելով հասնում էին մինչև աբովյանցիներին հայտնի «Բենզինների խաչմերուկ», անցնելով անգամ հետիոտնի համար գծանշված հատվածներով։
Ապրիլի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Այս խնդիրը երկար տարիների հարց է։ Ամեն անգամ, երբ դիտահորերը խցանվում են, կեղտը դուրս է գալիս։ Ամեն անգամ զանգահարում ենք «Վեոլիա ջուր», երբեմն եթե գալիս են, մի բարակ շյուղի հաստությամբ պրովուդով գործ են անում ու այդքանով իրենց գործը համարում են ավարտված ու գնում։ Մի քանի անգամ խնդրի մասին տեղեկացրել ենք Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանին, ով 10-ից ավելի անգամ երբ քաղաքապետարանի կոմունալ աշխատակիցներին հանձնարարել է, եկել և հատուկ մեքենաներով մաքրել են։ Բայց հիմա հո ամեն անգամ քաղաքապետին չենք դիմելու, երբ մենք լավ գիտենք, որ դա ոչ թե քաղաքապետարանի իրավասության մեջ է մտնում, այլ «Վեոլիա ջրի»։
Էնպես չէ, որ «Վեոլիան» էլ չի գալիս։ Բայց ասում ենք՝ գալիս է, բարակ պրովուդով բացում ու իրենց գնալուց մի քանի ժամ, ամենաշատը մեկ օր անց նորից խցանում է տեղի ունենում։
Հիմա խնդրում ենք թե՛ «Վեոլիա ջրին», թե՛ Կոտայքի մարզպետարանին, ինչու ոչ, նաև Աբովյանի քաղաքապետին, որպեսզի էս ամբողջ թաղամասը փրկեն տարիներով չլուծվող էս խնդրից։ Իսկ դա կարող են, եթե դարն ապրած, սովետական տարիներից անցկացված խողովակները փոխեն մի քիչ մեծ ու որակյալ խողովակներով։
Օրերն էլ տաքանան, չենք կարողանալու լուսամուտները բացենք։ Ու պատկերացնո՞ւմ եք ամառվա էդ տապին հոտը գրոհի մեր տներ»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։