211652_close_icon
views-count65644 դիտում article-date 20:51 27-08-2017

Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել Ապագա գյուղի գյուղապետը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղի սկզբնամասում բախվել են Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ 38-ամյա Արտաշես Բարսեղյանի վարած KIA մակնիշի 247 LL 70 համարանիշի և Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ 25-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած Nisan March մակնիշի 16 SV 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա.Հարությունյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ 22-ամյա Նաիրի Գրիգորյանը, 26-ամյա Արամ Մկրտչյանը և 25-ամյա Շանթ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասել են, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը: Գ. Շամշյանի տեղեկություններվ KIA-ի վարորդը Ապագա գյուղի գյուղապետն է, ավտոմեքենան էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր