35968 դիտում
21:59 04-07-2015
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Շենիկ գյուղի 26-ամյա մայրը իր 6 անչափահաս երեխաների հետ քանի օր է՝ գիշերում է բաց երկնքի տակ. մարզպետն ու գյուղապետը խոստացել են օգնել, սակայն «օդ են կրակել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Շենիկ գյուղի բնակիչ 26-ամյա Քրիստինե Քոչոյանը 6 երեխաների հետ տնակի այրվելուց հետո բաց երկնքի տակ չհայտնվելու համար ընկել են դռնեդուռ եւ ժամանակավոր ազգականների տանն են բնակվում: Գիտակցելով, որ այդպես երկար չի կարող շարունակվել:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Քրիստինեն պատմեց, որ հունիսի 14-ին ժամը 18:30-ի սահմաններում իրենց վագոն տնակում հոսանքից ուժեղ հրդեհ է բռնկվել:
Հրդեհի պահին երեխաներից 3-ը գտնվել են վագոն տնակում, բարեբախտաբար նրանք դուրս են վազել և չեն վնասվել: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել նրանց վագոն տնակը որտեղ բնակվում էին 8 հոգով և գույքը:
Երեխաների մայրը՝ Քրիստինեն, չի աշխատում, իսկ ամուսինը՝ 36-ամյա Ղանատ Սլոյանը, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի: Բայց, ոչ աշխատանք ունի, ոչ էլ գումար վերադառնալու համար:
Ընտանիքը ամսական ստանում է 61 000 դրամ նպաստ, որն անգամ կոմունալ վարձերը մուծելուն չի բավարարում: Քրիստինեն իր երեխաների՝ 4-ամյա Միլենայի, 8-ամյա Անգելինայի, 8-ամյա Արփինեի, 10-ամյա Արտյոմի, 9-ամյա Արկադի և 6-ամյա Նվեր Սլոյանների հետ այժմ բնակվում է ամուսնու եղբոր՝ Գագիկի տանը գիտակցելով, որ չեն կարող երկար ապրել ազգականների հույսին:
Շենիկ գյուղի գյուղապետ Կորյուն Մինասյանը խոստացել է, որ ընտանիքին կօգնի գումարով, օգնության խոստում է տվել նաև Արմավիրի մարզպետարանը:
Այժմ ընտանիքը մնացել է անտուն և դիմում է բարեգութ մարդկանց օգնության ձեռք մեկնել իրենց, որ գոնե կարողանան վագոն տնակ ձեռք բերել:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրում է բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնեն այս բազմազավակ ընտանիքին:
Սրտացավ և բարեգութ մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այս ընտանիքին՝ զանգահարելով 093 84-66-75 հեռախոսահամարով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+