211652_close_icon
views-count146867 դիտում article-date 15:57 16-08-2017

Մինչ «Պահմտոցի»-ից հայտնի Պոնչոն ահազանգում է, որ իր երեխաներին առևանգել են, վերջիններս ցանկանում են հաշվեհարդար լինել նրա նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈԻԹ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Հանրային երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Պահմտոցի» հաղորդումից հայտնի Վահագն Սիմոնյանը, ում հանրությունն ավելի շատ ճանաչում է «Պոնչո» մականվամբ, ահազանգել է ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն ու հայտնել, որ իր 2 անչափահաս տղաներին առևանգել են և պատանդ են պահում Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանում։ Վ. Սիմոնյանը այդ մասին տեղեկացրել էր նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին՝ խնդրելով, որպեսզի գնանք և փրկենք իր առևանգված ու պատանդի կարգավիճակում գտնվող երեխաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» ռեստորանում հանդիպեցինք «առևանգված ու պատանդի կարգավիճակում գտնվող» երեխաներին, նրանց մորը, ովքեր բոլորովին այլ բաներ պատմեցին՝ իրենց դժգոհությունը հայտնելով իրենց հորից՝ Պոնչոյից. «Մենք 4-5 տարի է, առանց նրա ենք ապրում ու հիմա ի՞նչ է ուզում մեզանից, չգիտենք։ Հավանաբար, եթերային դաշտում էլ չի երևում, փորձում է այդկերպ վարվելով՝ հանրությանը ցույց տա իր գոյության մասին։ Ունենք բազմաթիվ ձայնագրություննր, թե ինչպիսի անպարկեշտ արտահայտություններ է անում մեր հասցեին։ Բազմաթիվ անգամ խնդրել ենք, որպեսզի մեզ հանգիստ թողնի, մենք՝ որպես հայր, չենք ուզում նրան ճանաչենք, իսկ նա ամեն անգամ վատ խոսքերով ալեկոծում է մեր փխրուն հոգիները։ Եթե նա հայր է, ապա օրեր առաջ ասեցի՝ ստուգեմ, թե արդյո՞ք նա կհետաքրքրվի մեր որպիսությամբ։ Զանգահարեցի և ասեցի, որ հայրիկ, արի մեզ այստեղից տար, իսկ նա ոչ մի ռեակցիա չտվեց, այլ ասում ՝էր. «Փախեք, էկեք»։ Ստիպված՝ ասեցի, որ՝ հայրիկ, մեզ առևանգել են, արի փրկի, քանի որ գիտեմ՝ լավ հայրը հաստատ կգար, իսկ նա սկսեց հայհոյանքներ տեղալ։ Երբ նա վերջացրեց քֆուրները, ես ասացի, որ մենք քեզ չենք ճանաչում, մենք ստից ասեցինք, ստուգում էինք քեզ, իսկ դու հայր կոչվելու իրավունք չունես։ Ինչքան մեզանից հեռու լինես, էնքան մեր կյանքը անվտանգ կլինի»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն ու ոստիկանության ծառայողները նույնպես այցելել էին «Ջամբո», որտեղ երեխաները նույնպես ասեցին, որ իրենց հայրը ստում է. իրենք ոչ առևանգված են, ոչ էլ պատանդի կարգավիճակում են. «Այո, տարիներ առաջ մեզ զգում էինք պատանդի կարգավիճակում, երբ նա մեզ հետ էր բնակվում։ Հիմա ի՞նչ է ուզում, ինքն էլ չգիտի։ Ամեն անգամ անհանգստացնում է մեզ։ Հուսով ենք, որ գոնե այս անգամ իր կեղծ տված ահազանգի համար պատասխանատվության կենթարկվի ու հանգիստ կթողնի մեզ։ Հակառակ դեպքում համբերության բաժակը կարող է լցվի ու մենք հաշվեհարդար լինենք նրա նկատմամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր