211652_close_icon
views-count59960 դիտում article-date 15:10 09-08-2017

Ողբերգական դեպք Գառնու ձորում. 28-ամյա երիտասարդը ջրագծեր անցկացնելիս վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է

Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Գևորգ Համբարձումյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Լյուդվիգ Սիրեկանյանն է, ով այսօր՝ օգոստոսի 9-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։ Արդեն հիվանդանոց են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ քննիչ Նարեկ Մենդիկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Գառնու ձորից, որտեղ ինչ-որ ՍՊԸ-ի կողմից կատարում էին ջրագծի անցկացման աշխատանքներ, և Լ. Սիրեկանյանն աշխատում էր այդ ՍՊԸ-ում՝ որպես էլեկտրաեռակցող։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աշխատանքների ժամանակ «կռանի կոշը» պոկվել և ընկել է այն երկաթե խողովակի վրա, որում աշխատանքներ կատարելիս է եղել երիտասարդը, ինչի պատճառով էլ նա ստացել է մարմնական վնասվածքներ, ինչն է հանգեցրել է մահվան։ Փաստի առթիվ քննիչ Ն. Մենդիկյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր