211652_close_icon
views-count99533 դիտում article-date 20:03 17-07-2022

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. Փարպի գյուղում երիտասարդ տղան ինտերնետային մալուխներ անցկացնելիս էլեկտրահարվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 17:35-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:
 
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սուքիասյանը:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 32-ամյա Ռաֆայել Մկրտչյանն էր:
 
Ոստիկաններն ու քննիչնեըը պարզել են նաև, որ այսօր Ռ. Մկրտչյանն այցելել է Փարպի գյուղ, իր ընկեր՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Ալբերտ Պետրոսյանի տուն՝ նրան օգնելու նպատակով՝ գյուղում ինտերնետային ցանցի մալուխներն անցկացնելու համար:
 
Ժամը 17:20-ի սահմաններում, Ռ. Մկրտչյանը աստիճանով բարձրացել է Փարպի գյուղի Ռ. Փիլիպոսյանի 1-ին նրբանցքի 7-րդ հասցեի դիմաց գտնվող էլեկտրասյան վրա, որտեղ անզգուշաբար դիպել է էլեկտրահոսանքի մալուխներին և էլեկտրահարվել, ու «Աշտարակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել:
 
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
 
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր