Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի 21-ամյա երիտասարդը «գլխի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Փավստոս Բուզանդի փողոցում ինչ-որ մեկը կրակել է քաղաքացու վրա, ինչի հետևանքով նա արնահոսում է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր մեկնած Երևան 1-03 շտապօգնության բժիշկները «գլխի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 21-ամյա Մայքլ Փուլադիին, ում առողջական վիճակը եղել է ծանր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օպերատիվորեն դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ նշված վիճաբանության մասնակից անձանցից Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գոռ Մ․-ն նույնպես ստացել է մարմնական վնասվածք, ով տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը ներկայացել է և ներկայացվել է նախաքննության մարմին:
Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝՝ դեպքի այլ հանգամանքներն ու հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։