211652_close_icon

Խոշոր ավտովթար Երևանում. «Mercedes»-ը Մոնթե Մելքոնյան փողոցում տապալել է երկաթե էլեկտրասյունը և հայտնվել կանաչ գազոնում. կա վիրավոր. էլեկտրասյունն էլ փակել է երթևեկելի գոտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1903 դիտում article-date 11:17 24-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Ելենա Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել կանաչ գազոնում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ելենա Խ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: 

Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել և փակել էր ճանապարհի երթևեկելի գոտին:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վարդգես Սահրադյանն ու կրտսեր պարեկ Սմբատ Մխիթարյանը: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Օպերատիվորեն ժամանել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր պարեկների հետ տապալած էլեկտրասյունը տեղափոխել են երթևեկելի գոտուց և աշխատանքներ են իրականացնում՝ նորը տեղափոխելու համար:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր