42280 դիտում
23:14 13-07-2017
Խոշոր ավտովթար Ուջան գյուղում. բախվել են 06-ն ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր հուլիսի13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են Կոշ գյուղի բնակիչ 21-ամյա Հարություն Պապիկյանի վարած VAZ 2106 մակնիշի 50 AR 077 համարանիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ 32-ամյա Ալեքսանդր Անդրեասյանի վարած Opel մակնիշի 35 CR 831 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում աշխատել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:
[b]Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի[/b]
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+