37009 դիտում
23:56 15-07-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Երզնկա գյուղում բախվել են Opel-ն ու ВАЗ 2102-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 12-ին Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում բախվել էին Եղվարդ քաղաքի բնակիչ, 57-ամյա Ժորիկ Հովակիմյանի վարած Opel մակնիշի և Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 86-ամյա Սեմյոն Այվազյանի վարած ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+