211652_close_icon
views-count125334 դիտում article-date 23:34 24-06-2017

Կրակոցներ Երևանում. Հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 23:00-ի սահմաններում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում կրակոցներ է արձակել Ազատամարտիկների 4-րդ նրբանցքի 6-րդ տան ուղղությամբ` կրակելով պատուհանին: Կրակոցների արդյունքում նշված հասցեից ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ոստիկանության ծառայողական մեքենայով` թևի մասում ստացված հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանց են տեղափոխել 26-ամյա Վահագն Գրիգորյանին: Այս պահին նշված հասցե են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները: Մանրամասները քիշ ուշ:

Նմանատիպ նյութեր