211652_close_icon
views-count34917 դիտում article-date 20:11 13-06-2020

Ոստիկաններն ու քննիչները պարզել ու հայտնաբերել են Մալաթիայում ինքնաձիգից կրակոցներ արձակած և 21-ամյա երիտասարդին հրազենային վնասվածք պատճառած անձին. հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 12-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են հունիսի 10-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 174 դպրոցի բակում Երևանի բնակիչ, 21-ամյա Մհեր Սդամյանին հրազենային վնասվածք պատճառած անձի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները այնուհետև կատարել են բացատրական աշխատանքները, ինչի արդյունքում ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել նույն վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Դավիթ Գևորգյանը, ով այնուհետև ներկայացրել է հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի ինքնաձիգը՝ իր պահունակով, որի մեջ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Սվաճյան փողոցի 42 հասցեի մոտ, որին մասնակցել են մի խումբ անձինք, որոնց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և այդ ժամանակ Դ. Գևորգյանը կակոոցներ է արձակել ինքնաձիգից, որտեղից էլ Մ. Ադամյանը ձախ ոտքի հրազենային վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, Դ. Գևորգյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 10-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/10/1157003/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել երիտասարդ տղա: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևանք քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց էր տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկի բակից և նա 21-ամյա Մհեր Ադամյանն էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր