211652_close_icon
views-count41832 դիտում article-date 15:47 23-06-2017

Վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 37-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել «06»-ի 62-ամյա վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Opel մակնիշի 31 ՍՍ 232 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 37-ամյա Հրաչիկ Գուրգենյանը Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել ВАЗ 2106 մակնիշի 34 TՍ 245 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 62-ամյա Սերժիկ Աբրահամյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ի վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոն։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Արսեն Մատինյանն ու Էդգար Վերդոյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատսխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Աշտարակի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ցոլակ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «06»-ի վարորդը խոտանված ավտոմեքենայի մոտ կանգնած է եղել և փորձել է խոտանը վերացնի, այդ ժամանակ Opel-ի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել։ Այս պահին քննարկվում է, թե դեպքի փաստով ով է զբաղվելու՝ ճանապարհային ոստիկանությո՞ւնը, թե՞ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր