211652_close_icon
views-count391 դիտում article-date 17:20 30-09-2026

ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարի կարգադրությամբ՝ հետախուզական խմբի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում «Hyundai Elantra»-ով անկանոն երթևեկող, մյուս վարորդների համար վթարային իրավիճակներ ստեղծած վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 22-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Երևանում Քըրք Քըրքորյանի (նախկին Լենինգրադյան) փողոցում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում անկանոն՝ իր գործողություններով վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի կարգադրությամբ ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները հայտնաբերում են վարորդին և նրան ենթարկում են վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 31-ամյա Արթուր Մ.-ն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Քըրք Քըրքորյան փողոցում «Hyundai Elantra» մակնիշի «02XX099» համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկել էր անկանոն՝ իր գործողություններով վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։

Վարորդի նման վարքագիծը ոչ միայն խոչընդոտել էր բնականոն երթևեկությունը, այլև իրական վտանգ էր ստեղծել երթևեկության մյուս մասնակիցների համար։

Նման վարելաձևը հատկապես վտանգավոր է խիտ երթևեկության պայմաններում, երբ մեկ անզգույշ կամ անկանխատեսելի մանևր կարող է ծանր հետևանքներով վթարի պատճառ դառնալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր