Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է․ հարազատները մեղադրում են Մարգարյանի մասնագետներին՝ անփութության մեջ
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մարգարյան ծննդատանը լույս աշխարհ եկած երեխային օրերս կորցրած ընտանիքի հարազատները՝ պնդելով, որ բժիշկների անփութության և անհրաժեշտ բուժօգնության ուշացման հետևանքով է երեխան մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է երեխան, ով այնուհետև Նորք-Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Հղիության ողջ ընթացքում կնոջը հսկել է բժիշկ Սոնա Ալբերտի Աբելյանը, սակայն հետազոտությունների ընթացքում որևէ խնդիր կամ երեխայի առողջությանը սպառնացող վտանգ չի ֆիքսվել։
Հղիության ավարտին ընտանիքը որոշել է կնոջը տեղափոխել ծննդատուն՝ վերջին օրերն այնտեղ անցկացնելու և ծննդաբերությանը բժիշկների հսկողության ներքո սպասելու համար։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացած նործնի հարազատները ասում ու պնդում էին․ «Ծննդաբերության օրը, հենց ընթացքում բժիշկները երեխայի մոտ խնդիր են նկատել և շտապ կեսարյան հատում իրականացրել։ Դրանից ընդամենը մեկ ժամ առաջ կատարված ուլտրաձայնային հետազոտության ընթացքում որևէ վտանգավոր խնդիր չէր հայտնաբերվել։ Երեխան ծնվել է ճիչով, նրան տվել են մորը, ով հասցրել է գրկել ու համբուրել նորածնին։
Ավելի ուշ մեզ հայտնել են, որ երեխան սրտի արատ ունի։ Ծննդատուն հրավիրվել է սրտաբան, և միայն նրա զննումից հետո որոշվել է նորածնին տեղափոխել Նորք-Մարաշ բժշկական կենտրոն։
Ծնվելուց մոտ երեքուկես ժամ անց նորածնին տեղափոխել են Նորք-Մարաշ, Մարգարյանից նա դուրս է եկել ողջ, իսկ տեղ հասել արդեն սրտի կանգի վիճակում»։
Նորք-Մարաշի բժիշկները հարազատներին հայտնել են, որ երեխայի մոտ առկա սրտի արատը հնարավոր էր հայտնաբերել հղիության 9–րդ շաբաթվանից, բայց այն կյանքի հետ լիովին համատեղել էր ու ժամանակին մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերելու դեպքում՝ երեխային հնարավոր էր փրկել։
Նորածնի հարազատները հիմնվելով մասնագետների կարծիքների վրա, շեշտում են, որ եթե երեխայի սրտի արատը ժամանակին հայտնաբերվեր, ինչը պարտավոր էին անել Մարգարյանի մասնագետները և եթե նորածնին մասնագիտացված կենտրոն տեղափոխելու որոշումն այդքան ուշ չկայացվեր ու տեղափոխումն էլ իրականացվեր հավուր պատշաճի, նրա կյանքը հնարավոր կլիներ փրկել։