Միջադեպ՝ Արագածոտնի մարզում․ Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
Սեպտեմբերի 11-ին միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա նի կւն և հայտնել իր աղջկան մարմնական վնասվածքներ հասցնելու մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11։10-ի սահմաններում, Ապարան քաղաքի Ֆիզմաթ ավագ դպրոցի ֆրանսերենի դասաժամին իր 16-ամյա աղջկան Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Ա․-ն միացյալ դասապրոցեսի ժամանակ նստարանին նստելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքով և պայուսակով հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով իր աղջիկը ստացել է մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։