Ավտովթար՝ Երևանում․ վթարներով հայտնի Վերին Անտառային փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Վերին Անտառային և Վահագն Դավթյան փողոցների հատվածում բախվել են «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ բախվել է կայանված «Genesis» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում գրեթե ամեն օր տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ կա շրջադարձի նշան և շատ վարորդներ մեկը մեկին չզիջելով ստեղծում են վթարային իրավիճակներ, որոնք երբեմն դառնում են ավտովթարներ։ Այս հատվածում ավտովթարների թիվը նվազեցնելու նպատակով երևի ամենաճիշտ որոշումը արգելել շրջադրաձ կատարելը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։