211652_close_icon
views-count3754 դիտում article-date 19:44 01-10-2026

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ Սարյան 24 հասցեում գտնվող «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որտեղ բժիշկները գրանցել են կենսաբանական մահ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սարյան 24 հասցեից Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ։

Թե՛ շտապօգնության և թե՛ նշված հիվանդանոցի բժիշկները փորձել են փրկել տղամարդու կյանքը, սակայն վերակենդանացման ուղղությամբ կատարված բժշկական միջամտությունն անարդյունավետ է եղել, և գրանցվել է կենսաբանական մահ։

Դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Հիվանդանոց են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե տղամարդը որտե՞ղից է տեղափոխվել և ի՞նչ հանգամանքներում է ստացել մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցում հայտնի «Կտուր» ռեստորանային համալիրից, որտեղ հավանաբար փորձել են օգնություն ցուցաբերել, իսկ տղամարդուն հայտնաբերել են ինչ-որ շինհրապարակում՝ վերելակի մոտ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր