Ավտովթար՝ Երևանում. «Nissan Tiida»-ն բախվել է «Nissan Rogue»-ին. վարորդներից մեկը «FreeNews» հեռուստաընկերության աշխատակից, ճանաչված քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Սարալանջից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհահատվածում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով նշված գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Nissan Rogue»-ի վարորդը «FreeNews» հեռուստաընկերության աշխատակից, հայտնի քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։