211652_close_icon

Ավտովթար-վրաերթ՝ Արարատի մարզում․ վարորդը «Opel»-ով հարվածել է շանը, ապա կանգնեցրել մեքենան և իջել, այդ պահին մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրաերթի է ենթարկել վարորդին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3025 դիտում article-date 15:11 16-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Մասիս Նուբարաշեն տանող ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտված շանը և երբ իջել է, որ տեսնի՝ շանը ինչ է պատահել, մեկ այլ «Opel» մակնիշի ավտոմեքենա բախվել է կայանված մեքենային, որն էլ վրաերթի է ենթարկել վարորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար-վրաերթի հետևանքով վիրավոր վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Մեծոյանը և կրտսեր պարեկ Շուշան Թադևոսյանը։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխացել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր