211652_close_icon
views-count32943 դիտում article-date 10:56 22-12-2018

Վրաերթ-ավտովթար Արագածոտնի մարզում. 44-ամյա վարորդը ԳԱԶ 31-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա «06»-ի վարորդին, իսկ հետո բախվել «06»-ին. ժամանել են տարածքի ոստիկանապետը, քննչական բաժնի պետի տեղակալն ու ՃՈ դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում 44-ամյա Մուրադ Մուրադյանը իր վարած ԳԱԶ 31029 մակնիշի 35 ZN 604 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված ՎԱԶ 2106 մակնիշի 11 ՍՍ 481 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, 67-ամյա Վալերիկ Սաֆարյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն, այնուհետև դեպքի մասին ահազանգել է Ոստիկանության Թալինի բաժին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի և ավագ տեսուչ Սիրակ Մինասյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մինասյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթից հետո ԳԱԶ-ը բախվել է «06»-ին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթ-վթարի պատճառը եղել է մառախուղը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր