211652_close_icon
views-count149734 դիտում article-date 14:42 21-05-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. փրկարարներն ու ոստիկանները բանակցում են տղամարդու հետ, ով սպառնում է «Հաղթանակ» կամրջից ինքնասպան լինել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 30-35 տարեկան տղամարդը Հաղթանակ կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Նշված վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Փրկարարներն ու ոստիկանները փորձում են համոզել տղամարդուն, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, իսկ թե ինչն է նրան ստիպել դիմել այդ քայլին՝ դեռևս պարզ չէ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդը ազգությամբ եզդի է: Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող տղամարդու անունը Հրաչ է, ով ինչ-որ խնդիրներ ունի ոստիկանության Արաբկիրի բաժի ծառայողների հետ ու հիմա նման եղանակով փորձում է իր խնդիրները կարգավորել: *** 15:50 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարներին, ոստիկաններին և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի պետ Տիգրան Թամամյանի շնորհիվ կանխվեց ինքնասպանությունը և քաղաքացին տեղափոխվեց Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր