211652_close_icon
views-count38998 դիտում article-date 21:50 02-04-2022

Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել. նրա հետ բանակցում են փրկարար-հոգեբանը, փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մոտ 40 րոպե է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա:
 
Միջին տարիքի տղամարդը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ փրկարար-հոգեբանը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը, նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանը:
 
Նույն վաշտի պարեկներ Նորիկ Մանուկյանն ու Վարդան Նիկոլյանը տեղում ուժեղացված ծառայություն  են իրականացնում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
 
Այս պահին փրկարար-հոգեբանն ու պարեկները շարունակում են բանակցությունները, որպեսզի տղամարդը, ով բողոքում է ինչ-որ քրեական գործից, կամրջի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, նա հայտնել է, որ ինքը Շիրակի մարզի բնակիչ է:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, տեղում են նաև ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները:
 
Պարեկային ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են նրա ինքնությունը:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր