211652_close_icon
views-count75881 դիտում article-date 19:23 07-05-2017

Արթիկ քաղաքում «Տոտմա» խանութի դիմաց հայտնաբերվել է կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի 5 Ա հասցեյում գտնվող «Տոտմա» խանութի դիմաց կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի տեղակալ Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեյի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննչական խումբը` ավագ քննիչ Մանանդյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի 26 տան բնակչուհի Աիդա Հովակյանը: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր