211652_close_icon
views-count18496 դիտում article-date 10:29 16-01-2017

Շղթայական ավտովթար Երևանում. «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Samand-ն ու «09»-ը, իսկ վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Porche-ին և BYD-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Samand մակնիշի 60 ZZ 606 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 01 PP 014 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Porche մակնիշի 88 AO 707 համարանիշի և BYD մակնիշի 372 OZ 64 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: ՃՈ աշխատակիցների կողմից ճշտվում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր