53645 դիտում
12:44 11-06-2021
Ոստիկանությունը որոնում է «ՍԱՍ» սուպերմարկետի անվտանգության 27-ամյա աշխատակցին, ով կասկածվում է «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց 64-ամյա քաղաքացուն գանգուղեղային վնասվածք պատճառելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում նշված հիվանդանոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը անհատ տաքսու վարորդ՝ Երևանի բնակիչ, 64-ամյա Հովհաննես Սիմոնյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց իրեն հարվածել է Նարեկ անունով մի երիտասարդ։
Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Նարեկը հանդիսանում է Երևանի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Ավետիսյանը ով աշխատում է «ՍԱՍ» սուպերմարկետում՝ որպես անվտանգության աշխատակից։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝
Ն. Ավետիսյանին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու համար։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: