115005 դիտում
18:58 04-01-2017
Ողբերգական դեպք Արթիկ քաղաքում․ 61-ամյա կինը պատուհանից ծածկոցը թափ տալիս վայր է ընկել և տեղում մահացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Տոնականյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։
Ինչպես Արթիկից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 11-րդ բնակարանի բնակչուհի, 61-ամյա Հերիքնազ Նահապետյանի դին։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Մանանդյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական թիվ 49 ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր արդեն քննիչի հանձնարարականով բացել են բնակարանի դուռը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղի ունեցածը դժբախտ պատահար է։ Կինը, որ ապրում է 3-րդ հարկում, պատուհանից ծածկոցը թափ տալու ժամանակ կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել։ Նա ուներ տղա և աղջիկ, իսկ հունվարի 1-ին նա նշել էր նաև իր ծննդյան տարեդարձը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
23354 դիտում
17:28 05-04-2016
Ողբերգական դեպք Երևանում. 65-ամյա կինը պատուհանները մաքրելիս` 5-րդ հարկից վայր է ընկել և մահացել
Այս բաժնից
2197 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)