211652_close_icon
views-count74529 դիտում article-date 19:12 09-08-2015

Ողբերգական դեպք Երևանում. 47-ամյա կինը լվացքը հավաքելու ժամանակ 9-րդ հարկից վայր է ընկել և մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի թիվ 20 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Խաչիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Նոր-Նորք և Ավան վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ռոբերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 9-րդ հարկի բնակչուհի 47 -ամյա Ն.Ս.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահվան պատճառը եղել է դժբախտ պատահարը: Կինը փորձել է լվացքի պարանից հավաքել լվացքը, սակայն քամու պատճառով լվացքը խճճված է եղել ու կինը փորձել է լվացքը առանձնացնել պարանից, բայց հավասարակշռությունը կորցրել, վայր է ընկել պատուհանից: Փաստի առթիվ ավագ քննիչ Ռ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր