211652_close_icon
views-count23357 դիտում article-date 17:28 05-04-2016

Ողբերգական դեպք Երևանում. 65-ամյա կինը պատուհանները մաքրելիս` 5-րդ հարկից վայր է ընկել և մահացել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին 1-03 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել որ կանչով մեկնել են էրեբունի 24 շենք, որտեղ շենքի բակում հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է նույն շենքի 5-րդ հարկի բնակչուհի, 65-ամյա Ելենա Բալայանը, ով, ըստ նախնական տեղեկությունների` ապակիները մաքրելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել: Նշված վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր