211652_close_icon
views-count88120 դիտում article-date 13:25 01-09-2016

Ողբերգական ավտովթար Վանաձոր քաղաքում. 31-ամյա վարորդը, ում կինը հղի է, բախվել է գազատարին և տեղում մահացել, նրա բարեկամը տարիներ առաջ ևս ավտովթարի զոհ է դարձել, ում կինը նույնպես հղի էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 31-ամյա Ժորա Գյուլզադյանը Վանաձոր քաղաքի Նարեկացի 75 շենքի դիմաց իր վարած Վազ 21144 մակնիշի 77 ՕQ 788 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝մահացածն ամուսնացած էր, և կինը հղի է, ում բարեկամը նույնպես տարիներ առաջ ավտովթարի հետևանքով է զոհվել և այն ժամանակ բարեկամի կինը նույնպես հղի է եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր