32933 դիտում
14:37 12-10-2016
Վլադիմիր Գասպարյանի հրամանով գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ազատվել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնից
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ա. Զաքարյանը ազատվել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնից։
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանը։