211652_close_icon
views-count46476 դիտում article-date 16:55 16-02-2023

ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով՝ Արթուր Ումրշատյանն ազատվել է Ոստիկանության Պարեկային Ծառայության պետի պաշտոնից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Ումրշատյանը Վ․ Ղազարյանի հրամանով ուղարկվել է կադրերի ռեզերվ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում են մի շարք պաշտոնանկություններ, որոնց հրամանները ստորագրելու է գեներալ-մայոր Վ․ Ղազարյանը։

Նմանատիպ նյութեր